Ադրբեջանում 9 լրագրող դատապարտվել է մինչև 15 տարվա ազատազրկման – armeniatoday.am

Ադրբեջանի դատարանը Toplum TV անկախ լրատվամիջոցի 9 լրագրողի է դատապարտել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ լրատվամիջոցը, ի թիվս այլ հարցերի, լուսաբանել է կոռուպցիան երկրում։

Toplum TV-ի համահիմնադիր Ակիֆ Գուրբանովը և Ռուսլան Իզզեթլին դատապարտվել են 15 տարվա, մյուս աշխատակիցները՝ 12-14 տարվա ազատազրկման։

Toplum TV-ն հայտնի է Ադրբեջանի նախարարություններում, պաշտոնյաների և նրանց ընտանեկան կլանների շրջանում կոռուպցիայի վերաբերյալ իր հետաքննություններով: Հրատարակությունը նաև լուսաբանում է տնտեսության իրական վիճակը, գրաքննությունը և սոցիալական խնդիրները։

Լրատվամիջոցը պահպանում է իր սեփական կայքը և YouTube-յան ալիքը, որն այժմ ունի 100 000 հետևորդ: Այն շարունակում է գործել, բայց այլ խմբագրական կազմով։

2024 թվականի մարտին ոստիկանությունը խուզարկել և կապարակնքել էր լրատվամիջոցի գրասենյակը և ձերբակալել գրեթե ամբողջ խմբագրակազմին։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձևում այս լրատվամիջոցի լրագրողների հետապնդումները որակվել են որպես Ադրբեջանում «քննադատական ​​ձայների լռեցում»:

Leave a Comment