Արևաշող դաշտեր

Արևաշող դաշտեր

29.07.2026 | 00:05

– Տեր, օրհնիր մեզ իրիկվա այս ժամին, Քո մեծ

գթությամբ բժշկիր ամենքիս:

– Մի՛ կարծեք, թե տառապանքը միակ ճանապարհն է, որ առաջնորդում է ձեզ դեպի Իմ թագավորությունը: Կան նաև արևով ողողված դաշտեր, որոնցով անցնող մարդկանց քայլերն ու սրտերը Ինձ ճանաչելու հիացումն են ապրում:

Այդ ճամփեքին կան ուղեկցող թռչուններ ու ուղեկիցներ մտերիմ, մի խոսքով` հրճվանքի ճանապարհ, որ բացվում է Իմ թագավորության դեմ:

Արքայություն տանող ճանապարհները բոլորն էլ դժգույն, ցուրտ, ամայի, փշածածկ ու քարքարոտ չեն: Ամեն ինչ Ինձ թողեք: Ե’վ ճանապարհի ընտրությունը, և’ առաջնորդելը` այդ ճանապարհին:

Իսկ երբ առավոտի արեգակը, իր լույսը բացելով սփռի, ընդունեք այն զվարթությամբ:

Անգամ հոգևոր աշխարհի մեջ, գնահատանքն ու ուրախությունն արդյունք են իրար հակառակ փորձառության:

Տանը ճարճատող վառարանը ավելի սիրելի է այն ճամփորդին, ում ճանապարհներն անցել են ցուրտ ճահճուտների ու խլացնող փոթորիկների միջով: Դրոշմեք ձեր սրտին զվարթություն ներշնչող այս պատգամը.

«Աստված երբե՛ք թույլ չի տա, որ ձեր փորձությունից վեր փորձության ենթարկվեք. այլ` փորձության հետ կտա նաև հնարը, որպեզի կարողանաք տանել այն»:

Աշխարհն արքայություն չէ:

Աշխարհի մեջ նեղություններ պիտի ունենաք.

«Բայց քաջալերվե՛ք, Ե՛ս հաղթեցի աշխարհին»:

Ապրե՛ք Ինձ հետ, հաղթական Քրիստոսի հետ, և հաղթանակի ուրախությունն ու խաղաղությունը ձե՛րը կլինի:

Մեկնաբանություններ

Leave a Comment