ՀՀ ՊՆ-ն հերքել է զինծառայողին ծեծի ենթարկելու մասին տարածված տեղեկությունը։
«Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով»,- նշել են գերատեսչությունից:
Պաշտպանության նախարարությունը պատրաստակամություն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին ուղեկցել հոսպիտալ՝ տեղում իրականությանը ծանոթանալու նպատակով:
ՊՆ-ից հավելել են, որ զինծառայողը ներկայումս գտնվում է դիտարկման և հետազոտման փուլում, նրա առողջական վիճակը լավ է, անհանգստացնող որևէ խնդիր չկա։