ՊՆ-ն արձագանքել է զինվորին դաժան ծեծի ենթարկելու վերաբերյալ տեղեկությունը

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերից մեկը տարածել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն։

Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և սուտ տեղեկություններ տարածելուց, ինչպես նաև հասարակության շրջանում ՀՀ բանակի հեղինակությունը վարկաբեկելուն ուղղված անհիմն փորձերից։

Նման հրապարակումները մոլորեցնում են հանրությանը՝  նպաստելով ապատեղեկատվության տարածմանը։ 

Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով:

Պաշտպանության նախարարությունը պատրաստ է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին ուղեկցել հոսպիտալ՝ տեղում իրականությանը ծանոթանալու նպատակով:

photo_5425100258645059404_y.jpg 223.23 KB

Հավելենք՝ Аuroranews.am-ը համապպատասխան գրառման հետ կապված կապ է հաստատել ՀՀ քննչական կոմիտե:

Leave a Comment