Վաշինգտոնին ոչ մի անգամ չենք դիմել հրադադարի խնդրանքով. Իրանի փոխարտգործնախարար

Վաշինգտոնին ոչ մի անգամ չենք դիմել բանակցությունների կամ հրադադարի խնդրանքով, այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին՝ SNN-ի եթերում։

Նա ասել է, որ հենց ամերիկյան կողմն է նախաձեռնել շփումները։

«Ես տեսնում եմ, որ ԱՄՆ նախագահը վերջին օրերին անընդհատ կրկնում է. «Իրանցիները բանակցություններ են խնդրում։ Իրանցիները բանակցությունների նոր փուլ շատ են ցանկանում։ Թող գան սեղանի մոտ»։ Ես` որպես պետության պատասխանատու ներկայացուցիչ, հայտարարում եմ` հակամարտության նոր փուլի սկսվելուց ի վեր անցած 16-17 օրվա ընթացքում Իրանը ԱՄՆ-ին ոչ մի անգամ չի դիմել բանակցությունների խնդրանքով։ Մենք նաև հրադադարի խնդրանքով երբեք չենք դիմել ամերիկացիներին»,- նշել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։

Leave a Comment