Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան

Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան

Դատախազը հաստատել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 6 եպիսկոպոսների գործով մեղադրական եզրակացությունը և այն ուղարկել դատարան։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացել է ՀՀ գլխավոր դատախազությունից։ 

Հիշեցնենք, որ մեղադրյալի կարգավիճակ ունեն Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։

Գործը հարուցվել է ՀԱԵ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Նույն գործով Գարեգին Բ-ի նկատմամբ ևս կիրառվել է ՀՀ տարածքը լքելու արգելք։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment