Ճապոնիայում երկրաշարժից հետո տեղի է ունեցել ավելի քան 100 հետցնցում – armeniatoday.am

Ճապոնիայի Կյուսյու կղզու Կումամոտո պրեֆեկտուրայի տարածքում 7,1 մագնիտուդով երկրաշարժից հետոտեղի է ունեցել ավելի քան 100 հետցնցում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ճապոնիայի Ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 00:22-ի դրությամբ ( ժամը 19:22-ին) Կումամոտոյի տարածքում գրանցվել է 113 հետցնցում՝ 1,9-ից մինչև 6,1 մագնիտուդով։

7,1 մագնիտուդով երկրաշարժը վերջին տարիներին երկիրը ցնցած ամենահզորներից էր։ Վերջին հաղորդագրությունների համաձայն՝ տուժածների թիվը կարող է գերազանցել 100-ը, կան զոհեր։ Ըստ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի, երկրաշարժը հրդեհներ է առաջացրել, որոշ շրջաններում վնասել է ճանապարհներ և կամուրջներ, փլուզել շենքեր և էլեկտրաէներգիայի անջատումների պատճառ դարձել։

Երկրաշարժից կարճ ժամանակ անց Կաշիմա քաղաքի (Կումամոտո պրեֆեկտուրա) խոշոր Aeon առևտրի կենտրոնում տեղի է ունեցել հզոր պայթյուն, որը, հավանաբար, գազի արտահոսքի պատճառով էր։ Կապը մի քանի տասնյակ աշխատակիցների հետ կորել է։ TBS-ի տվյալներով՝ պայթյունը կարող է բազմաթիվ մահերի պատճառ դառնալ։

Leave a Comment