Ինֆանտինոն պատրաստում է ՖԻՖԱ-ի պատմության մեջ ամենախոշոր գործարքի

ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն ուսումնասիրում է նոր ընկերությունում 20–30% բաժնեմաս վաճառելու հնարավորությունը, որը տնօրինելու է աշխարհի առաջնության իրավունքները և կառավարելու է մրցաշարը։ Հնարավոր գործարքի շրջանակներում բիզնեսի արժեքը գնահատվում է մոտ 15 միլիարդ ֆունտ ստերլինգ։

ՖԻՖԱ-ն կպահպանի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, մինչդեռ ազգային ֆուտբոլային ասոցիացիաները և մասնավոր ներդրողները կկարողանան ստանալ փոքրամասնական բաժնեմասեր։ Լրատվամիջոցների տվյալներով՝ գործարքի կազմակերպմամբ զբաղվում է «Ջեյ Փի Մորգան» (JP Morgan) բանկը։

Այս նախաձեռնությունը անհանգստություն է առաջացրել ֆուտբոլային համայնքում՝ մրցաշարի հնարավոր ընդլայնման կամ աշխարհի առաջնությունները չորս տարին մեկ անգամից ավելի հաճախ անցկացնելու պատճառով։

Հաղորդվում է նաև, որ 2031 թվականին ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո Ինֆանտինոն կարող է զբաղեցնել նոր ընկերության կոմիսարի պաշտոնը և այդ պաշտոնում ստանալ բազմամիլիոնանոց վարձատրություն։

Leave a Comment