Ջանես Նազարյանը դուրս է եկել Բաքվում ընթացող մրցաշարի եզրափակիչ

Ջանես Նազարյանը դուրս է եկել Բաքվում ընթացող մրցաշարի եզրափակիչ

Բաքվում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Մ17 Աշխարհի առաջնությունում 71 կգ քաշային կարգում հանդես եկող Հայաստանի ներկայացուցիչ Ջանես Նազարյանը դուրս է եկել եզրափակիչ։

Կիսաեզրափակչում հայ ըմբիշը ժամանակից շուտ՝ 8:0 հաշվով առավելության է հասել բուլղարացի մարզիկի նկատմամբ:

Նշենք, որ ճանապարհին Նազարյանը բոլոր մրցակիցներին հաղթել է ժամանակից շուտ և «չոր» հաշվով՝ գրանցելով 32:0 ընդհանուր հաշվի առավելություն:

Ոսկե մեդալի համար պայքարում նրա մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող Ասլան Ձուևը:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment