Արամ Խաչատրյան փողոցում ժամանակավորապես կսահմանափակվի ավտոկայանումը

Արամ Խաչատրյան փողոցում ժամանակավորապես կսահմանափակվի ավտոկայանումը

28 հուլիսի 2026 – 16:58 AMT

PanARMENIAN.Net – Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցում իրականացվող միջին նորոգման աշխատանքների անխափան ընթացքն ապահովելու նպատակով հուլիսի 29-ին՝ ժամը 21:00-ից, նշված հատվածում ավտոմեքենաների կայանումը ժամանակավորապես կսահմանափակվի, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Քաղաքապետարանը քաղաքացիներին խնդրել է նշված ժամից հետո այդ հատվածում ավտոմեքենաներ չկայանել։

Leave a Comment