Կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը

Կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը

Կյանքից հեռացել է հայ քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը. նա 82 տարեկան էր:

Գառնիկ Մարգարյանը ծնվել է 1944 թվականին: Ավարտելով միջնակարգ դպրոցը Երևանում՝ զորակոչվել է ԽՍՀՄ բանակ, որից հետո ուսումը շարունակել Սահմանապահ զորքերի բարձրագույն ուսումնարանում: 

1982թ. ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ ակադեմիան:Ազգային անվտանգության ծառայության և Ներքին զորքերի գնդապետ է:

Հասարակական-քաղաքական կյանքի ակտիվ մասնակից է եղել: 2001 թվականին հիմադրել է «Հայրենիք ու պատիվ» կուսակցությունը:

Մինչև 1993 թվականը աշխատել է ներքին գործերի համակարգում, կոչումով գնդապետ էր։ 1995 թվականին ձերբակալվել է «գնդապետների գործով», հետագայում ազատ է արձակվել։ 2003 թ.-ին եղել է Հայաստանի նախագահի թեկնածու։  2016 թվականի հունվարի 14-ին ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել, Հայաստանի ԱԱԾ կողմից՝ Արթուր Վարդանյանի հետ համագործակցելու կասկածանքով։

Ամուսնացած էր, ուներ մեկ դուստր և մեկ որդի։

Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հուլիսի 29-ին, ժամը 17:00-ին, հասցե՝ գյուղ Զովունի, Առաջին փողոց, 150շ., «Ադանա» սգո սրահ:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment