«Վյորստկա»-ի փոխանցմամբ՝ Հայաստանում կտրուկ աճել է ռուսաստանցիների հետաքրքրությունը բնակարանների նկատմամբ, և իրավիճակը հիշեցնում է 2022 թվականը։
Երևանյան ռիելթորների խոսքով՝ վերջին ամիսներին մայրաքաղաքում բնակարանների վարձակալության գներն աճել են մոտ 30%-ով, ինչը պայմանավորված է նոր ժամանողների հոսքով։
Մասնագետները նշում են սեպտեմբերից սկսվող վարձակալության բազմաթիվ հարցումների մասին՝ ենթադրելով, որ ռուսաստանցիները ձգտում են հեռանալ երկրից մինչև ՌԴ Պետդումայի ընտրությունները։
Ներկայում դիմողների մեծ մասը՝ շուրջ 80%-ը, վերջերս տեղափոխվածներ կամ տեղափոխվելու պատրաստվողներ են։
Իրավիճակին լրացուցիչ լարվածություն է հաղորդում նաև այն, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր ՌԴ իշխանությունների կողմից աշնանը «մոբիլիզացիայի ընդլայնման» հնարավոր պլանների մասին։
