Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցում չի նշել Հայաստանում Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացման որևէ հստակ ժամկետ։
Այս մասին զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ոչ, հստակ ժամկետներ չեն նշվել», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Փաշինյանը տեղեկացրել է, թե ինչ ժամկետներում կարող է կազմակերպվել հանրաքվեն։
«Բայց, այնուամենայնիվ, զրույցում ընդգծվել է նման հանրաքվեի շուտափույթ անցկացման անհրաժեշտությունը։ Դա շատ կարևոր է», – շեշտել է Պեսկովը։