ԱՄՆ լքել է ՄԱԿ-ի նիստը. մարդու իրավունքների հարցով քվեարկությունը վերածվել է ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջեւ բանավեճի

ԱՄՆ դիվանագետները լքել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը Ֆրանսիայի ներկայացուցիչների քննադատությունից հետո,  հայտնում է Associated Press-ը։

Նիստում քվեարկության է դրվել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքի լիազորությունները եւս չորս տարով երկարաձգելու հարցը։ Նրա վերանշանակմանը կողմ է քվեարկել 144 երկիր, դեմ՝ 10-ը, այդ թվում՝ ԱՄՆ-ը։

ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչները քննադատել են Վաշինգտոնի որոշումը՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ը «երբեմն մարդու իրավունքների փարոս էր», սակայն այժմ հայտնվել է Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի, Նիկարագուայի եւ Մալիի կողքին։

Ի պատասխան՝ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի փոխդեսպան Դեն Նեգրեան Փարիզին մեղադրել է «բարոյական ձեւամոլության» եւ այլ երկրներին խրատելու փորձերի մեջ։

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Մայք Ուոլցն էլ հայտարարել է, որ Ֆրանսիան աջակցում է «մարդու իրավունքների ամենավատ խախտողներից ոմանց» եւ կողմ է քվեարկում մի անձի, որը քննադատում է ժողովրդավարական երկրներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային եւ Իսրայելին։

Leave a Comment