
Օմանում անցկացվող բանակցությունների ընթացքում Իրանը մերժել է ԱՄՆ առաջարկները` պատճառաբանելով, որ դրանց մեջ չափազանց մեծ պահանջներ կան, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, հայտնում է Mehr- ը։
«Ամերիկյան կողմը հայտարարել էր, որ եթե այս ծրագիրը մերժվի, բանակցությունները կհամարվեն ձախողված, եւ իրենք կհեռանան դրանցից։ Արդյունքում` հենց այդպես էլ եղավ. ամերիկյան պատվիրակությունը լքեց բանակցությունները»,– ասել է Ղարիբաբադին։
Փոխարտգործնախարարը նշել է, որ իրանական կողմը չի պնդել բանակցությունները շարունակելու օգտին։ Նա այդ մոտեցումը բնութագրել է որպես «Իրանի Իսլամական Հանրապետության արժանապատիվ դիվանագիտություն»։
Ղարիբաբադիի խոսքով՝ Օմանում բանակցությունները տեղի են ունեցել, երբ Իրանը կրկին փակել էր Հորմուզի նեղուցը։ ԱՄՆ- ը պնդել է, որ երթուղին բաց մնա մինչեւ իրանա-օմանյան բանակցությունների ավարտը, սակայն Իրանը չի ընդունել այդ առաջարկը։