
Ճապոնիայի հարավում՝ Կումամոտոյի պրեֆեկտուրայի ափերի մոտ, 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 16:27-ին՝ Կումամոտոյի պրեֆեկտուրայի կենտրոնական հատվածում գտնվող Ուկի և Հիկավա շրջաններում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
NHK հեռուստաալիքի հաղորդմամբ՝ երկրաշարժից հետո զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Նշվում է, որ ուժեղ ցնցումներ են զգացվել նաև Կումամոտոյի պրեֆեկտուրայի Յացուշիրո, Ուտո և Մասիկի շրջաններում։
Երկրաշարժից հետո Արիակե և Յացուշիրո ծովածոցերի ափամերձ շրջանների համար հայտարարվել է ցունամիի վտանգ։