Ֆրանսիայում անտառային հրդեհներն ամենաուժգինն են երկրորդ համաշխարհայինից ի վեր

Ֆրանսիայում անտառային հրդեհներն ամենաուժգինն են երկրորդ համաշխարհայինից ի վեր

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հայտարարությամբ՝ երկրում չդադարող անտառային հրդեհներն ամենախոշորն են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր։

Հարավ-արևմուտքում տարերքը հաջողվել է զսպել, սակայն Բորդոյի մոտակայքում կրակը դեռևս չի հաջողվում վերահսկել։ Հրշեջ ծառայության տվյալներով՝ երկրի պատմության մեջ առաջին անգամ արձանագրվել են ամպրոպային «հրե ամպեր» (պիրոկումուլոնիմբուսներ), որոնք նախկինում նկատվել էին Ավստրալիայում և Կանադայում։

Հուլիսի 22-ից Բորդոյի և Ատլանտյան օվկիանոսի ափի միջև ընկած տարածաշրջանում կրակը ոչնչացրել է շուրջ 42 000 հեկտար տարածք, իսկ ամբողջ երկրում այս տարի այրվել է 116 000 հեկտար անտառ։

Վտանգի պատճառով տարհանվել է մոտ 220 000 մարդ, իսկ հարևան Իսպանիայում մոլեգնող հրդեհների հետ համատեղ՝ երկու երկրներում տարհանվածների ընդհանուր թիվը գերազանցել է 300 000-ը, ինչը Եվրոպայի պատմության մեջ խոշորագույններից մեկն է։ Հրդեհների դեմ պայքարում օգնություն են ցուցաբերում ԵՄ երկրները։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment