Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն անհնար էր, քանի որ նույնիսկ Հայաստանն ինքը չէր ճանաչում այդ տարածքը, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
«Կար մի պատմություն Հայաստանի հետ, որը, կարծես, ասում էր. «Եկեք ակտիվացնենք ՀԱՊԿ-ի մեխանիզմը»։ Բայց իրականում դա ո՞ւմ և ինչի՞ դեմ էր։ Լեռնային Ղարաբաղի տարածքը, որը Հայաստանն ինքը, ցավոք, բարեբախտաբար՝ սա իմ հարցը չէ, սա նրանց համար է, Երևանի համար, չէր ճանաչում ո՛չ որպես իր սեփականը, ո՛չ էլ անկախ», – ասել է նա «Գվարդեյսկ» երիտասարդական ֆորումում։
Դիվանագետն ընդգծել է, որ նման պայմաններում ՀԱՊԿ-ի մեխանիզմը չէր կարող ակտիվացվել։
Նշենք, որ Հայաստանի ԱԳՆ-ի և վարչապետի դիրքորոշումն այն էր, որ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք, ուստի ՀԱՊԿ-ը պետք է ակտիվացնի Հավաքական անվտանգության պայմանագրի համապատասխան կետը։
