
Իսպանիայի ավելի քան 170 հազար բնակիչ ստիպված է եղել կամ տարհանվել, կամ սահմանափակել տեղաշարժը՝ վերջին օրերին մոլեգնող անտառային հրդեհների պատճառով, հայտնում է ABC-ն՝ հղում կատարելով իշխանությունների տվյալներին։
Այսպես, Ավիլա և Տոլեդո նահանգներում, ինչպես նաև Մադրիդի շրջանում ավելի քան 63 հազար մարդ տարհանվել է, իսկ գրեթե 28 հազար մարդու անվտանգության նկատառումներից ելնելով հրահանգվել է մնալ տներում։
Եվս 16 հազար մարդ տարհանվել է Կաստելյոն նահանգում, իսկ 65 հազար մարդու խնդրել են չլքել իրենց տները։
Ավելի վաղ Իսպանիայի իշխանություններն անտառային հրդեհների տարածման պատճառով Մադրիդի ինքնավար համայնքում և Ավիլա ու Տոլեդո նահանգներում հայտարարել էին արտակարգ իրավիճակի ռեժիմ։