Ուկրաինայի նախագահը ԱՄՆ-ում է․ Զելենսկին նշել է այցի հիմնական նպատակը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է ԱՄՆ՝ պաշտոնական այցով։

Նա հայտնել է, որ նախատեսում է հանդիպումներ ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, նրա թիմի և այն ներկայացուցիչների հետ, որոնք կարող են աջակցել Ուկրաինային։

«Առաջնահերթությունը հակահրթիռային պաշտպանությունն է և Ամերիկայի հետ ռազմավարական համագործակցությունը։ Աշխարհը պետք է ավելի մոտ լինի խաղաղությանը»,- գրել է Զելենսկին։

 Թրամփի և Զելենսկու հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 17:30-ին Սպիտակ տանը:

Ըստ աղբյուրի՝ Ուկրաինան և ԱՄՆ-ն համաձայնեցնում են խաղաղության նոր առաջարկների փաթեթ, որը նախատեսվում է ներկայացնել Մոսկվային։ Հնարավոր է՝ հանդիպման ընթացքում քննարկվի նաև Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ուղիղ բանակցությունների կազմակերպման նոր փորձը։

Այնուհետև՝ Երևանի ժամանակով 19:00-ին, Թրամփը հանդիպում կունենա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

Leave a Comment