Նրանց հնարավոր չէ կաշառել, նրանց պետք է հաղթել. Թրամփ

Նրանց հնարավոր չէ կաշառել, նրանց պետք է հաղթել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «լավ բանակցություններ» է վարում Իրանի հետ, և նրանց միջև հակամարտության կարգավորման շուրջ համաձայնության հասնելու հնարավորություն կա, սակայն նախազգուշացրել է, որ ամերիկյան հարվածները կվերսկսվեն, եթե բանակցությունները արդյունք չտան:

«Մենք լավ բանակցություններ ենք վարում»,- ասել է նա,- «Կարծում եմ՝ մեծ է հավանականությունը, որ ինչ-որ բան կարող է ստացվել, և եթե դա տեղի ունենա, լավ կլինի, իսկ եթե ոչ՝ մենք կվերադառնանք այն ամենին, ինչով զբաղվում էինք երկու օր առաջ»:

Միչիգանում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ Թրամփը, խոսելով Իրանի մասին, ասել է. «Նրանց հնարավոր չէ կաշառել: Նրանց պետք է հաղթել, և մենք նրանց ջախջախելու ենք: Բայց տեսնենք, թե սա ինչով կավարտվի։ Այժմ շատ բարեկամական բանակցություններ են ընթանում»:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment