
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Սպիտակ տանը կընդունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին՝ առանձին հանդիպումներ անցկացնելու նպատակով։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում կատարելով Սպիտակ տան ներկայացուցչին։
Նշվում է, որ Թրամփը Նեթանյահուի հետ կհանդիպի՝ քննարկելու Իրանի հետ պատերազմի, Լիբանանի հետ բանակցությունների ընթացքի և «Աբրահամյան համաձայնագրերի» ընդլայնմանն ուղղված ջանքերի հարցերը։ Թրամփը հայտարարել է, որ ինքը և Նեթանյահուն Իրանի հարցում լիակատար համաձայնության չեն հասել, սակայն շեշտել է, որ նրանց դիրքորոշումները միմյանց շատ մոտ են։
Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ Թրամփի և Զելենսկիի հանդիպման ընթացքում առաջնորդները կքննարկեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող խաղաղության գործընթացը։ «Ժամանակն է վերջ դնել պատերազմին»,- հավելել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
Հրապարակման մեջ նշվում է նաև, որ Նեթանյահուն և Զելենսկին այսօր նախատեսում են մասնակցել սենատոր Լինդսի Գրեհեմի հուղարկավորության արարողությանը։