«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը համեմատական է անցկացրել Հայաստանի և տարածաշրջանային ու եվրոպական երկրների տնտեսական քաղաքականության միջև։
Նա նշել է, որ Էստոնիան «Բալթիկ երկաթուղու» (Rail Baltica) կառուցմամբ ու e-Estonia համակարգով թեթևացնում է բիզնեսի հարկային ու վարչարարական բեռը՝ 8 տարում տնտեսությունը կրկնապատկելու նպատակով։
Վրաստանն իր հերթին կառուցում է Անակլիայի խորջրյա նավահանգիստն ու պարզեցնում պետական համակարգը։
«Մինչդեռ Հայաստանի կառավարությունը բիզնեսմենից խլել է սպորտզալ և քննարկում է նրա ընկերոջ քաբաբանոցի ազգայնացման հարցը»,- նշել է Կարապետյանը։