«Մայր Հայաստան»-ն ու ՔՊ-ն ստացել են Երևանի ավագանու նոր մանդատներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հուլիսի 27-ի նիստում որոշում է կայացվել Երևանի ավագանու թափուր մնացած չորս մանդատները փոխանցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակների հաջորդ թեկնածուներին։

Հանձնաժողովի որոշման համար հիմք են հանդիսացել Երևանի քաղաքապետի արձանագրությունները, որոնք վերաբերում էին ավագանու անդամներ Նատալյա Սինորյանի, Միքայել Խաչատրյանի, Լևոն Լևոնյանի և Մեսրոպ Մանուկյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցմանը։

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից մանդատը փոխանցվել է Կարապետ Վարդանյանին։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ավագանու անդամի մանդատներ են տրամադրվել Արթուր Մայիլյանին, Սերգեյ Ապրեսյանին և Գոհար Սաֆարյանին։

Leave a Comment