Ադրբեջանի Մեդիայի զարգացման գործակալությունը արձագանքել է AzTV-ն «թշնամական մեդիաառույցների» ցանկում ներառելու Իրանի որոշմանը։
Ադրբեջանի Մեդիայի զարգացման գործակալությունում (MEDİA) հայտարարել են, որ զարմանք է առաջացնում Իրանի կողմից AzTV-ն «թշնամական մեդիաառույցների» ցանկում ներառելու որոշումը, և հիշեցրել են ադրբեջանական օրենսդրությամբ ամրագրված փոխադարձության սկզբունքի մասին։
Այդ կապակցությամբ Ադրբեջանի տարածքում անօրինական է ճանաչվել իրանական «Səhər» հեռուստաալիքի և «Mehr» լրատվական գործակալության, ինչպես նաև դրանց ներկայացուցիչների գործունեությունը։ Գործակալությունը նաև կոչ է արել տեղական լրատվամիջոցներին և լրագրողներին չհամագործակցել նշված կառույցների հետ։
