Էբոլայի նոր բռնկում Կոնգոյում․ մահերի թիվը հասել է 1405-ի

Էբոլայի նոր բռնկում Կոնգոյում․ մահերի թիվը հասել է 1405-ի

Կոնգոյի Էբոլա վիրուսի հետևանքով լաբորատոր հաստատված մահերի թիվը հասել է 1405-ի՝ մեկ օրում ավելանալով 51-ով։ Էբոլայով վարակվածների ընդհանուր թիվը մոտենում է 3200-ի։ Վերջին 24 ժամվա ընթացքում հիվանդների թիվն աճել է ևս 125-ով։ Հիվանդության մահացության ցուցանիշը կազմում է 43,9 տոկոս։

Այս պահին հիվանդանոցներում և մեկուսացման կենտրոններում գտնվում է Էբոլայի կասկածով 773 մարդ։ Վարակվածների հետ շփում ունեցած անձանց հայտնաբերման և վերահսկման մակարդակը կազմում է 77,8 տոկոս։ Հիշեցնենք, որ Էբոլայի բռնկումը սկսվել է մայիսի 15-ին՝ ԿԴՀ-ի արևելքում և Ուգանդայում։ Համաճարակի հիմնական օջախը գտնվում է Կոնգոյի Իտուրի նահանգում։ Վիրուսը տարածվել է ԿԴՀ-ի հինգ նահանգներում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment