Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա

Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա

Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներից մեկին «պերսոնա նոն գրատա» ճանաչելու մասին։ 

Որոշումը կայացվել է հուլիսի 24-ից 26-ն ընկած ժամանակահատվածում Ռումինիայի օդային տարածքի խախտումների ֆոնին:

Այս կապակցությամբ Ռուսաստանի դեսպանը կանչվել է արտաքին քաղաքական գերատեսչություն, որտեղ նրան համապատասխան նոտա է հանձնվել, իսկ Բուխարեստն իր հերթին խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Մոսկվայում իր դեսպանին։

Վերջին ամիսներին Ռումինիան բազմաթիվ անգամներ հաղորդել է Ուկրաինայի հետ սահմանին անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպերի մասին։ 

Մասնավորապես, նախորդ շաբաթվա վերջին երկրի նախագահ Նիկուշոր Դանը հայտարարել էր, որ ռումինական F-16 կործանիչը խփել է երկրի օդային տարածք ներխուժած անօդաչու սարքը, մինչդեռ Մոսկվան նախկինում հերքել էր իր առնչություննման միջադեպերին:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment