Իսրայելի պաշտպանության համակարգը կարծում է, որ Թուրքիան փորձում է միջամտել երկրում սպասվող ընտրություններին և ազդել դրանց արդյունքների վրա։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը՝ հղում անելով անվտանգության ոլորտի աղբյուրներին։
Ըստ իսրայելական անվտանգության պաշտոնյաների՝ Անկարան, Իրանի հետ միասին, սոցիալական ցանցերի միջոցով իրականացվող ազդեցության արշավով փորձում է խաթարել ընտրական գործընթացը և խորացնել իսրայելական հասարակության ներսում առկա տարաձայնությունները։
Հրատարակության տեղեկություններով՝ Իսրայելի պաշտպանական կառույցներն արդեն արձանագրել են Թուրքիայի նման մտադրությունը։ Այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվել։