«Armat Media»-ի գործով նոր զարգացում․ վերաքննիչ դատարանը խուզարկությունն ապօրինի է ճանաչել

«Armat Media» լրատվական գործակալության տարածքում իրականացված խուզարկությունը ճանաչվել է ապօրինի: Այս մասին տեղեկացնում է լրատվամիջոցը:

Լրատվականից հայտնում են, որ Վերաքննիչ դատարանը խուզարկությունն ապօրինի է ճանաչել՝ արձանագրելով լրատվամիջոցի սեփականատեր Ալիկ Ալեքսանյանի իրավունքների խախտումը։

Հարկ է հիշեցնել, որ Ալիկ Ալեքսանյանին մեղադրում են հավաքին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն ապահովելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ:

Հիշեցնենք նաև, որ հունիսի 5-ին Քննչական կոմիտեն խուզարկություններ էր անցկացրել «Armat Media» լրատվական գործակալությունում։

Leave a Comment