
«Իրանի հետ մեր հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն, բայց, ցավոք պետք է արձանագրենք, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդման մեջ ներգրավված են Իրանի քաղաքացիները»,- ՀՀ-ում Իրանի դեսպանատան դիմաց ընթացող ակցիայի ժամանակ ասել է ԲՀԿ-ական Արման Աբովյանը։ «Հաշվի առնելով Իրանի դեսպանի և Իրանի դիրքորոշումը այս հարցի շուրջ՝ լիահույս եմ, որ Իրանի պատկան մարմինները կձեռնարկեն բոլոր հնարավոր և անհնարին միջոցները, որպեսզի թույլ չտան Իրանի քաղաքացիներին ներքաշվել Հայաստանում տեղի ունեցող ապօրինի գործընթացների մեջ»,- նշել է Աբովյանը՝ հավելելով․ «Նույնիսկ այս պարագայում Գագիկ Ծառուկյանն անում է ամեն ինչ, որ հայ-իրանական հարաբերությունները չփչանան՝ ակնկալելով փոխադարձ գործողություններ»։
ԲՀԿ ներկայացուցիչները նամակ հանձնեցին դեսպանատան ներկայացուցչին։