
Բաթման նահանգի գերեզմանատանը տեղի ունեցած հարձակման հետևանքով սպանվել են Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շրջանային գրասենյակի ղեկավար Մեհմեթ Դիրեքը, ինչպես նաև նրա որդին և ազգականը։ Այս մասին հաղորդում է թուրքական Cumhuriyet-ը։ Նշվում է, որ ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը և սկսել կասկածյալներին ձերբակալելու լայնածավալ գործողություն։