Թուրքիայում սպանվել է իշխող կուսակցության տեղական կառույցի ղեկավարը՝ ընտանիքի անդամների հետ միասին

Թուրքիայում հարձակում է տեղի ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շրջանային կառույցի ղեկավար կազմի անդամ Մեհմեթ Դիրեքի վրա։ Անհայտ անձինք հրազենային կրակոցներով սպանել են նաև նրա որդուն և զարմիկին։ Հարձակման հետևանքով բոլոր երեք անձինք մահացել են, հայտնում է «Cumhuriyet» թերթը։

Հարձակումը տեղի է ունեցել երեկոյան՝ Բաթման քաղաքի Գյունեյքենթ թաղամասի քաղաքային գերեզմանատանը։

Leave a Comment