
Սիեթլում անցկացվող սննդի փառատոնի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս հինգը վիրավոր է։ Այս մասին հայտնել է քաղաքի հրշեջ ծառայության մամուլի քարտուղար Գրեյս Նունյեսը։
Հրաձգությունը տեղի է ունեցել Seattle Center համալիրի տարածքում, որտեղ այդ օրն ավարտվում էր եռօրյա փառատոնը։ NBC News-ի հաղորդմամբ՝ առաջին կրակոցներից հետո այցելուների շրջանում խուճապ է սկսվել։
Սիեթլի քաղաքապետ Քեթի Ուիլսոնը հայտնել է, որ ոստիկանությունը ձերբակալել է մեկ կասկածյալի։ Առայժմ հայտնի չէ, թե ինչն է դարձել հրաձգության պատճառը։