Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեի» կազմում



ՍՊՈՐՏ

Հուլիսի 17-ին, Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես փոխեց ակումբային գրանցումը: 22-ամյա ֆուտբոլիստը Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» տեղափոխվել է իսպանական Սեգունդան ներկայացնող «Տեներիֆե»:

Հուլիսի 26-ին Ռանոսը «Տեներիֆեի» կազմում խփեց իր առաջին գոլը՝ «Մարինո» թիմի հետ ստուգողական հանդիպմանը։ 

Ռանոսը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու խփել է առաջին խաղակեսում միակ գոլը։ Երկրորդ խաղակեսում «Տեներիֆեն» խաղադաշտ է դուրս բերել մեկ այլ կազմ։

«Տեներիֆեն» մրցակցին հաղթել է 6-0 հաշվով։

Նշենք, որ Ռանոսի պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ, եթե թիմը նվաճի բարձրագույն խմբի ուղեգիր:



Leave a Comment