Ռուսաստանը մեկուսացնելու փորձերը տապալվում են․ Պուտին

Ռուսաստանի մասնակցությամբ միջազգային ծովային զորավարժությունների անցկացումը վկայում է այն մասին, որ ՌԴ-ին մեկուսացնելու փորձերը ձախողվել են։ Այս մասին  հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «Известия»-ն։

«Այնուամենայնիվ, սա (միջազգային ռազմածովային զորավարժությունների թվի աճը) վկայում է այն մասին, որ Ռուսաստանը մեկուսացնելու փորձերը նույնիսկ պաշտպանության և անվտանգության նման զգայուն ոլորտում լիովին տապալվում են»,- նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Leave a Comment