Հայաստանի հավաքականը հաղթել է հրաձգության աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայաստանի հավաքականը առաջին տեղն է զբաղեցրել շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում՝ նվաճելով ինը մրցանակ՝ հինգ ոսկե, մեկ արծաթե և երեք բրոնզե մեդալ, հայտնել է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։

Մրցաշարն անցկացվել է հուլիսի 20-26-ը Տալլինում։

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները դարձել են աշխարհի չեմպիոններ։

Մեծահասակների պայքարում ոսկե մեդալներ են նվաճել Հայկ Մինասյանը և Գոռ Խաչատրյանը։ Նրանք Հովհաննես Մարգարյանի հետ հաղթել են նաև թիմային մրցաշարի «նորմալ վազք» մրցաձևում։

Երիտասարդների աշխարհի առաջնությունում Աիդա Ազատյանը նվաճել է երկու ոսկե մեդալ։

Տղամարդկանց թիմը՝ Հայկ Մինասյանի, Գոռ Խաչատրյանի և Հովհաննես Մարգարյանի կազմով, արծաթե մեդալ է ստացել «խառը վազք» մրցաձևում և երկու բրոնզե մեդալ՝ 50 մետր հեռավորության թիմային մրցումներում։ Եվս մեկ բրոնզե մեդալ անհատական հաշվարկում նվաճել է Մինասյանը։

Հայաստանը աշխարհի առաջնությանը ներկայացրել է 12 հրաձիգ։

Leave a Comment