2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Վրաստանից արտահանվել է 1292 տոննա լոլիկ՝ ընդհանուր 1,9 միլիոն դոլար արժեքով։ Այս մասին հայտնում է BM.GE-ն։
Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման արժեքն աճել է 4,5%-ով, մինչդեռ արտահանված արտադրանքի ծավալը նվազել է 3,2%-ով։
Վիճակագրության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում վրացական լոլիկ արտահանվել է ընդամենը երեք երկիր։ Ամենամեծ արտահանման շուկան եղել է Հայաստանը, որտեղ մատակարարվել է 888 տոննա լոլիկ՝ 1,4 միլիոն դոլար ընդհանուր արժեքով։
Երկրորդ տեղում Ռուսաստանն է՝ 383 տոննա արտահանմամբ՝ 432 հազար դոլար արժեքով։ Իսկ Ռումինիա արտահանվել է 20 տոննա լոլիկ՝ 13 հազար դոլար արժեքով։