Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց

Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց

Հուլիսի 26-ին Իրանի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

Լավրովը ցավակցություն է հայտնել հուլիսի 25-ին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով իրանցի նավաստու մահվան կապակցությամբ։ Հարձակման թիրախում էր Աստրախանից քաղաքացիական բեռով դուրս եկած իրանական «Անա» բեռնանավը։ Ռուսաստանի արտգործնախարարը խնդրել է իր աջակցությունն ու ցավակցությունը փոխանցել զոհվածի հարազատներին և մաղթել վիրավորների շուտափույթ ապաքինում։

Արաղչին շնորհակալություն է հայտնել Աստրախանի իշխանություններին՝ նավի անձնակազմին ցուցաբերած օգնության համար և ընդգծել, որ անհրաժեշտ է կանխել Կիևի «նման արկածախնդիր գործողությունները»։

Իրանի արտգործնախարարը նաև տեղեկացրել է Լավրովին, որ շարունակվում են դիվանագիտական ջանքերը՝ Մերձավոր Արևելքում լարվածությունը նվազեցնելու նպատակով, որը, Թեհրանի գնահատմամբ, առաջացել է ԱՄՆ-ի հարձակման հետևանքով։

 

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment