Ռուսաստանը Ուկրաինայի ամբողջականության միակ երաշխավորն էր. Պուտին • Tribune.am

Ռուսաստանը Ուկրաինայի տարածքային ամբողջականության միակ երաշխավորն էր, բայց Կիևը շահավետ էր համարում Ռուսաստանին թշնամի հայտարարելը։ Այս մասին ասել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը։

Պուտինը Սանկտ Պետերբուրգում Ռազմածովային ուժերի օրը զրուցել է ռուս ռազմածովային անձնակազմի հետ։

«Ուկրաինայի տարածքային ամբողջականության միայն մեկ երաշխավոր կար՝ Ռուսաստանը, բայց նրանք անհրաժեշտ, հնարավոր և շահավետ համարեցին Ռուսաստանին թշնամի հայտարարելը և ռուսներին Ուկրաինայում «ոչ տիտղոսային ազգ» հայտարարելը, ինչը լիակատար անհեթեթություն է, հիմարություն», — ասել է Ռուսաստանի նախագահը։

Leave a Comment