Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում

Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Սիրիայում տեղի ունեցող դրական տեղաշարժն անցումային փուլում, որը սկսվել է 2024 թվականի իշխանափոխությունից հետո։

«Չնայած հակամարտության տարիների թողած սպիերին՝ քաղաքական գործընթացում զգալի առաջընթաց է նկատվում»,- Դամասկոս կատարած այցն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Նրա խոսքով՝ Սիրիան «կառուցում է իր ապագան՝ հենվելով սեփական փորձի, իմաստնության և ժողովրդի հույսերի վրա»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment