Երուսաղեմում հայտնաբերվել են Սողոմոնի տաճարի ժամանակաշրջանի այրված գերաններ

Երուսաղեմում հայտնաբերվել են Սողոմոնի տաճարի ժամանակաշրջանի այրված գերաններ

Հնագետները Երուսաղեմում հայտնաբերել են այրված փայտե գերաններ, որոնք վերաբերում են Առաջին տաճարի ժամանակաշրջանին։ Գտածոն հայտնաբերվել է Դավթի քաղաքում՝ քաղաքի ամենահին թաղամասերից մեկում իրականացվող պեղումների ընթացքում։

««Դավթի քաղաք» ազգային պարկի տարածքում կատարվել է ուշագրավ հայտնագործություն՝ խոշոր փայտե գերաններ, որոնք այրվել են մ.թ.ա. 586 թվականին Առաջին տաճարի ավերման ժամանակ», – հայտնել են Իսրայելի հնությունների վարչությունից։

Հետազոտողները հրդեհը կապում են բաբելոնյան զորքերի կողմից Երուսաղեմի և Սողոմոնի տաճարի ավերման հետ։ Չնայած կրակի ազդեցությանը և անցած դարերին՝ փայտանյութը պահպանել է հարաբերական ամբողջականությունը։

Leave a Comment