Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ

Հուլիսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 19։50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում բախվել են «Toyota Camry» և «Hyundai ix35» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով երկուսն էլ բախվել են երկաթե արգելապատնեշներին։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունները։

Leave a Comment