
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության պատճառներն ավելի հասկանալի էին, քան Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության պատճառները՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության արմատները գնում են դեպի պատմություն։ Այս մասին նա նշել է Օմսկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Տոկաևի խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտությունն ունի միջպետական բնույթ է, սակայն դրա պատճառները Ղազախստանի և այլ երկրների համար մինչև վերջ հասկանալի չեն։ Ղազախստանի նախագահի գնահատմամբ՝ հայ-ադրբեջանական հակամարտության պատճառները, այդ թվում՝ սառեցված փուլում, ավելի ակնհայտ էին։