Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ

Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը Կասպից ծովում հարձակվել են իրանական առևտրային նավի վրա։

«Իրանի ԱԳ նախարարությունը վճռականորեն դատապարտում է Ուկրաինայի հարձակումը իրանական առևտրային նավի վրա, որը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ հուլիսի 25-ին, առավոտյան Կասպից ծովում։ Հարձակման հետևանքով նավի վրա պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ նավաստի զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել»,- ասվում է գերատեսչության Telegram-յան հրապարակման մեջ։

Իրանի ԱԳՆ-ն նշել է, որ հարձակումը ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում է և «ագրեսիայի ակտ», որը կարող է ավելի խորացնել պատերազմի հետևանքները։

Գերատեսչությունը հավելել է, որ Թեհրանը իրեն իրավունք է վերապահում պատասխան քայլեր ձեռնարկել այս հարձակումից հետո։

«Իրանը չի տատանվի պաշտպանել իր սեփական շահերը և ազգային անվտանգությունը՝ համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների և հիմնարար նորմերի, մասնավորապես՝ օրինական ինքնապաշտպանության սկզբունքի»,- հավելել են նրանք։

Գերատեսչությունը նշել է, որ նման արկածախնդրությունների հետևանքների պատասխանատվությունը կընկնի Կիևի և նրան աջակցողների վրա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment