
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել վերադառնալ Ստամբուլյան համաձայնագրերին՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար։ Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն՝ ներկայացնելով մանրամասներ Պուտին-Տոկաև հանդիպումից։
«Այս հակամարտությունը, թերևս, պետք է սառեցվի, և պետք է վերադառնալ Ստամբուլի «Ֆորմուլա 2.0»-ին, քանի որ այնտեղ նշանակալի արդյունքներ են ձեռք բերվել, մեծ տերությունների, այդ թվում՝ Ռուսաստանի երաշխիքներով։ Դրանից հետո մենք կարող ենք առաջ շարժվել դեպի երկար սպասված խաղաղություն»,- նշել է Տոկաևը։
Պուտինը խոստացել է մանրամասներ ներկայացնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Ուկրաինայում ստեղծված ներկա իրավիճակի շուրջ։