Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացել են նաև ՀՀ-ում․ ՆԳՆ – armeniatoday.am

Վրաստանի Դմանիսի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք 3,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Ըստ գերատեսչության՝ երկրաշարժն զգացվել է Շիրակի մարզի Սիզավետ, Բավրա, Սարագյուղ և Աշոցք գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի՝ Տաշիր քաղաքում և Պաղաղբյուր, Մեծավան, Սարչապետ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Leave a Comment