«Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի մինչև տարեվերջ». Նովակ

«Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի մինչև տարեվերջ». Նովակ

Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի մինչև ընթացիկ տարվա վերջը։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:

«Որոշել ենք երկարաձգել բենզինի արտահանման արգելքը և՛ արտադրողների, և՛ ոչ արտադրողների համար։ Այսինքն՝ այն կերկարաձգվի մինչև տարեվերջ», – լրագրողների հետ զրույցում նշել է Նովակը։ Նա նաև հավելել է, որ դիզվառելիքի արտահանման արգելքը կչեղարկվի «շուկայի վերականգնմանը զուգընթաց», որպեսզի նավթավերամշակման գործարանները դժվարություններ չզգան ավելցուկի և վերամշակման ծավալների նվազման հետ կապված:

Leave a Comment