«Ազգային ամոթ է, որ երկրի ինտելեկտուալ և առաջադիմական ռեսուրսը կուտակվել է բանտերում»․ Վահե Հովհաննիսյան

«Ազգային ամոթ է, որ երկրի ինտելեկտուալ և առաջադիմական ռեսուրսը կուտակվել է բանտերում»․ Վահե Հովհաննիսյան

Այընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շնորհավորում եմ Արմեն Աշոտյանին, որը հերթական ծննդյան օրն է դիմավորում անազատության պայմաններում։ Լիրիկական ձևակերպումներ չեմ ուզում անել՝ անկոտրում կամք մաղթել և այլն, պարզապես ուզում եմ արձանագրել, որ աննորմալություն է ու ազգային ամոթ, որ այսօր երկրի ինտելեկտուալ և առաջադիմական ռեսուրսը կուտակվել ու խտացել է բանտերում։ Որպես նվեր՝ կոչ եմ անում բոլորին կարդալ Արմենի՝ բանտից գրած հոդվածները. կարդալ, մտածել և քննարկել, դրանք շատ արժեքավոր են»։

Leave a Comment