Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ

Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ

​Սիրիայում երկու ավտոբուսների ճակատային բախման և դրան հաջորդած հրդեհի հետևանքով առնվազն 35 մարդ է զոհվել, ևս 30-ը՝ վիրավորվել։

​Դամասկոս-Դեյր էզ-Զոր մայրուղում՝ Պալմիրայի և Ալ-Սուխնայի միջև, իրար են բախվել քաղաքացիական և Ներքին անվտանգության ուժերի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսները։

​Տուժածներին տարհանելու համար կիրառվել են ռազմական ուղղաթիռներ. վիրավորները տեղափոխվել են Պալմիրայի ազգային հիվանդանոց:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment