Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել

Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վստահեցրել է ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին, որ ՌԴ-ն համարում է մեծ պետություն, և Աստանան հավատարիմ է Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությանը։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի նկատմամբ Ղազախստանի դիրքորոշմանը, մի կասկածեք, մենք միշտ համարել և համարում ենք Ռուսաստանը մեծ պետություն, ինչպես ես արդեն ասացի ձեզ, այդ մասին ես խոսում եմ միջազգային բոլոր համաժողովներում։ Եվ հավատարիմ ենք Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությանը, դաշնակցային հարաբերություններին, որքան էլ դա դժվար լինի»,- հայտարարել է Ղազախստանի ղեկավարը Օմսկում Պուտինի հետ հանդիպման ժամանակ՝ երկու երկրների միջտարածաշրջանային համաժողովի մեկնարկից առաջ։

«Եվ ահա այս համաժողովը դրա հաստատումն է»,- ընդգծել է Տոկաևը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment